«Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում
Այսօր` փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հենրիկ Ս.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
