Արևմուտքի համար Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ          Փաշազադեն Հռոմի պապին է ներկայացրել ադրբեջանական հռետորաբանությունը՝ ՀԱՍԵ և Վեհափառ Տիրոջը խաղաղությանը իբր խոչընդոտ ճանաչելու առնչությամբ       Բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ    

15 փետ 2026 11:30

Փաշազադեն Հռոմի պապին է ներկայացրել ադրբեջանական հռետորաբանությունը՝ ՀԱՍԵ և Վեհափառ Տիրոջը խաղաղությանը իբր խոչընդոտ ճանաչելու առնչությամբ

Փաշազադեն Հռոմի պապին է ներկայացրել ադրբեջանական հռետորաբանությունը՝ ՀԱՍԵ և Վեհափառ Տիրոջը խաղաղությանը իբր խոչընդոտ ճանաչելու առնչությամբՕրեր առաջ՝ փետրվարի 10-ին փաշազադեն իր շքախմբով Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին և ամփոփ ներկայացրել ադրբեջանական իշխանության, ցավոք, ոչ միայն,  հռետորաբանությունը՝ Հայ Եկեղեցուն և Վեհափառ Տիրոջը խախաղությանը իբր խոչընդոտ ճանաչելու առնչությամբ։   Այս մասին գրում է իրավաբանական գիտոպթյունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։

«Խիստ հակիրճ ներկայացնենք Մայր Աթոռի այն հիմնական պահանջները, որոնք այդ զառանցանքի տարրերն են՝
- անհապաղ վերադարձնել շինծու դատավարություններով դատապարտված հայ պատանդներին,
- կանխարգելել Արցախում եկեղեցիների, վանքերի և մյուս սրբավայրերի ոչնչացումը,
- երաշխավորել արցախցիների անվտանգ վերադարձն ու կյանքը Արցախում,
- զերծ մնալ տարաբնույթ անհիմն պատճառաբանություններով նորանոր տարածքներ զիջելու քաղաքականությունից,
- Հայոց ցեղասպանությունը դատական ակտերով հաստատված փաստ է, ուստի ներել կարելի է, երբ պատշաճ ներում կհայցեն։

Եթե բայացահայտ չենք ընդունում միջազգային իրավունքը, ապա այս ողջամիտ պահանջները իբրև պատերազմի հայտ հրամցնելը տրամաբանական է, սակայն չպետք է մոռանալ, որ բոլոր նախաստորագրված, ստորագրված և պայմանավորված հարցերը հենց այդ անտեսված միջազգային իրավունքի տարրեր են։

Աստված պահապան Վեհափառ Տիրոջը, Հայ Ազգին և մեր Երկրին ...»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր