Արտակարգ իրավիճակ Նոր Նորքում, փրկարարներն արհեստական լճակից դուրս են բերել 10-ից ավելի մեքենաներ          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 13-ին       Օրբանը պարտվել է խորհրդարանի ընտրություններում, «Տիսան» սահմանադրական մեծամասնություն կստանա    

16 փետ 2026 15:05

ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ

ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Պարոն Պապոյանը բացի Էկոնոմիկայի նախարար լինելուց, հանդիսանում է որպես քաղաքական գործիչ և ինքը երևույթին տվել է քաղաքական գնահատական՝ այն իմաստով, որ ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերությունը կրիտիկական ենթակառուցվածք է, և անթույալտրելի է, որպեսզի ֆինանսական և տեխնիկական կառավարման առումով ամենաթողություն տիրի, և հատկապես, ֆինանսների միգրացիայի խնդիր տեղի ունենա: Վերցված վարկերի տոկոսները, մեր հաստատված մեթոդաբանությամբ, չի մտնում սակագնի մեջ»,- նշել է նա:

Նշենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերն ու դրանց տոկոսադրուքները մտնում են սպառողներին մատակարարվող հոսանքի սակագնի մեջ, և վարկերի դիմաց իրենց գրպանից են վճարում քաղաքացիները՝ թանկ սակագնի տեսքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր