Ապրիլի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ բանաձև՝ Չինաստանի և Ռուսաստանի վետոյի պատճառով    

16 փետ 2026 16:13

«Խաղաղության խորհրդում» Բելառուսը լինելով Ռուսաստանի դաշնակիցը, պատրաստ է համատեղ համագործակցել այդ թեմայով

«Խաղաղության խորհրդում» Բելառուսը լինելով Ռուսաստանի դաշնակիցը, պատրաստ է համատեղ համագործակցել այդ թեմայովԲելառուսը չի պատրաստվում շեղվել «Խաղաղության խորհրդին» մասնակցելու նախկինում ընդունված որոշումից և, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, պատրաստ է համատեղ համագործակցել այդ թեմայով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդում» Բելառուսի և Ռուսաստանի դիրքորոշումը կլինի միասնական, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մինսկում Միութենական պետության պետքարտուղար Սերգեյ Գլազևի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Բելառուսը չի պատրաստվում շեղվել «Խաղաղության խորհրդին» մասնակցելու նախկինում ընդունված որոշումից և, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, պատրաստ է համատեղ համագործակցել այդ թեմայով:

«Բնականաբար, այդ դիրքորոշումը՝ և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, կլինի միասնական: Մենք կմշակենք այդ դիրքորոշումը, քանի որ ունենք նույնական տեսակետներ»,-Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «ԲելՏԱ» գործակալությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր