21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

17 փետ 2026 12:12

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկմանԳործարար Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Փետրվարի 10-ին տեղի ունեցած «դատավարությունն» ավարտվել է ​​քննության ավարտի մասին հայտարարությամբ, որից հետո «դատավորների» կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։ 

Վարդանյանին մեղադրում են «Ադրբեջանի դեմ պատերազմական գործողությունները հովանավորելու համար»։

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Արցախի նախկին պետնախարարին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր