Մեծ Պահքի առաջին շաբաթվա չորեքշաբթի օրը կկատարվի Ապաշխարության կանչելու կանոնը          Տղամարդու ծննդյան ամիսը ինչ կարող է պատմել նրա հետ սպասվելիք կյանքի մասին       Մենք ինֆորմացիա ունենք, որ ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը    

17 փետ 2026 14:07

«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին, վարորդը ոչ սթափ է եղել

«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին, վարորդը ոչ սթափ է եղելԱյսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Ո.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Արզական ավտոճանապարհի Արզական բնակավայրի վարչական տարածքում՝ կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ (խմած) վիճակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր