Ապրիլի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից, բանակում արժանավորներն են ծառայում    

17 փետ 2026 15:15

Մենք ինֆորմացիա ունենք, որ ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը

Մենք ինֆորմացիա ունենք, որ ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվըԱյն, ինչի համար մեզ մեղադրում էին՝ վթարները կոծկելու ու քանակը նվազեցելու հետ կապված, մենք ինֆորմացիա ունենք, որ վթարների քանակը մոտավորապես 40 տոկոսով աճել է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը:

«Իրենք հայտարարում են, որ չի աճել, բայց մենք բոլորս՝ գոնե վիզուալ, տեսնում ենք, թե ինչ է կատարվում: ՀԷՑ-ում երկիշխանություն է, և մենք ամեն ինչ գիտենք:

Այս պարագայում՝ իրենք չեն կարող ոչ մի տեղ փախչել, իրենք կեղծ են, հանձնաժողովն էլ բնականաբար որևիցե բանի վրա ուշադրություն չի դարձնի, դրա հետևանքով էլ ունենք այս համատարած ստի իրավիճակը՝ խաբելու ու վարկաբեկելու հետ կապված»,-նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր