Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8, ապա կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի       Ապրիլի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

21 փետ 2026 12:37

Դատարանում վարույթ է սկսվել նախկին ոստիկանապետ Օսիպյանի գույքի բռնագանձման պահանջով

Դատարանում վարույթ է սկսվել նախկին ոստիկանապետ Օսիպյանի գույքի բռնագանձման պահանջովՀակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում վարույթ է սկսվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, այս մասին տեղեկություն է հրապարակվել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

Դատախազություն ավելի վաղ հայտնել էր, որ Օսիպյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։

Փետրվարի 18-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում գուծ է ստացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այդ օրը գործ է մակագրվել դատավոր Կարապետ Բադալյանին։

Դատարանը փետրվարի 19-ի որոշում է կայացրել  ընդունել վարույթ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Մ.Տոնեյանի հայցադիմումն ընդդեմ Վալերիյ Օսիպյանի, Լուսինե Թադևոսյանի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր