Ապրիլի 13-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արցախի թեմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը    

21 փետ 2026 15:01

Վիճաբանություն և դանակահարություն Շիրակի մարզում՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ

Վիճաբանություն և դանակահարություն Շիրակի մարզում՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջԵրեկ՝ փետրվարի 20-ին, «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։

Պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Ժորա Հ.-ն է, իսկ նրա հետ վիճաբանել և նրան դանակի մի քանի հարված է հասցրել Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Խաչատուր Մ.-ն։

Դանակահարությունը եղել ավտոմեքենան արագ վարելու եւ կայանելու պատճառով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալն այս պահին որոնվում է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր