Ապրիլի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը       ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ    

23 փետ 2026 10:47

Սևանում 19-ամյա երիտասարդի uպшնnւթյան գործով կան կալանավորվածներ

Սևանում 19-ամյա երիտասարդի uպшնnւթյան գործով կան կալանավորվածներՍևանում 19-ամյա երիտասարդի uպանnւթյան գործով կան կալանավորվածներ։ Հայտնում են Գլխավոր դատախազությունից։

21.02.2026 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 21-ի կեսօրին Սևանի կենտրոնական հրապարակում։ Իրավապահները պարզել են, որ Արամ Խաչատրյանին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։

Երիտասարդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա զինծառայող է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր