Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով          Տեսանյութ.Դու ելույթ ունեցար բեմից ու ոչ մի բան չարեցիր, տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ       Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի    

27 փետ 2026 08:50

ՔՊ-ում ներկուսակցական հետընտրական «բազառներ» են սկսվել, բողոքարկման դիմումներ են ներկայացվել․ «Հրապարակ»

ՔՊ-ում ներկուսակցական հետընտրական «բազառներ» են սկսվել, բողոքարկման դիմումներ են ներկայացվել․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․Ինչպեսեւ սպասելի էր, ՔՊ-ում ներկուսակցական հետընտրական «բազառներ» են սկսվել․ թիմում դժգոհությունը մեծ է նախընտրական ցուցակի ձեւավորման համար անցկացված ներկուսակցական ընտրություններից։ Առայժմ դժգոհությունները՝ բողոքարկման դիմումների տեսքով, ներկայացնում են շարքային կուսակցականները։

Գործող պատգամավորները եւ մյուսները մտադիր են հարցը քննարկել անձամբ Փաշինյանի հետ։ Մեզ ասացին, որ բողոքարկման դիմումներ են ներկայացվել շարքային կուսակցականներից ոմանց կողմից՝ արգելված քարոզչության հետ կապված, ինչպես նաեւ՝ կուսակիցներից որոշների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հետ կապված։ Պարզեցինք, որ Վայոց Ձորի պատվիրակներից մեկն է բողոքարկման դիմում ներկայացրել իր գործընկեր պատվիրակի դեմ, որը, իր կարծիքով, պատգամավոր Տրդատ Սարգսյանի դեմ նախընտրական շրջանում հակաքարոզչություն էր իրականացրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր