Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով          Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի       Այնպես, ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, կարող ենք մտնել նաև Իսրայել, ոչինչ մեզ չի խանգարում դա անել    

27 փետ 2026 09:10

Նիկոլ Փաշինյանի անսպասելի «աչքալուսանքը» խուճապ է առաջացրել ՔՊ-ում, վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի անսպասելի «աչքալուսանքը» խուճապ է առաջացրել ՔՊ-ում, վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․  Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի անսպասելի «աչքալուսանքը» խուճապ է առաջացրել ՔՊ-ում։ Մի քանի օր է՝ կուլիսներում քննարկում են, թե, ուրեմն, վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանը որոշել է ինքն իրեն դեմ գնալ եւ շաբաթներ առաջ իր ասածը հերքել, գնալ մի քայլի, որի անհրաժեշտությունը չէր տեսնում այն ժամանակ։ Չնայած կուսակցական փակ հավաքների ժամանակ Փաշինյանը ՔՊ-ականներին դուխ է տալիս, որ «60+»-ի համար ենք պայքարում, բայց ՔՊ-ում բոլորը հասկացել են, որ եթե Փաշինյանի «խփած» տոկոսներն իրականությանը մի քիչ մոտ լինեին, ինքն իրեն այսօր ծաղրի առարկա չէր դարձնի՝ ինքզինքը հակասելով ու մի ամիս առաջվա իր ասածներին դեմ գնալով։

Ի դեպ, ՔՊ-ում չեն բացառում, որ եթե իրավիճակը նման քայլերով չփոխվի հօգուտ իրենց, մի «վերջին վարիանտ»՝ ուժային մեթոդներով խաղից դուրս կհանեն որոշ ընդդիմադիրների։ Չնայած այստեղ էլ նոր վտանգներ կարող են ծագել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 27․ 02․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր