ԱՄՆ-ին և Իսրայելին օգնություն ցուցաբերող ցանկացած բազա կդառնա Իրանի զինված ուժերի թիրախը          Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմաբազաներին՝ ԱՄԷ-ում, Քաթարում, Հորդանանում, Բահրեյնում       Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր, երկիրը փակել է իր ամբողջ օդային տարածքը    

28 փետ 2026 13:07

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր, երկիրը փակել է իր ամբողջ օդային տարածքը

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր, երկիրը փակել է իր ամբողջ օդային տարածքըԻրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր, երկիրը փակել է իր ամբողջ օդային տարածքը

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր։ այս մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի պաշտոնյան։

Իրանը փակել է իր ամբողջ օդային տարածքը։ Իրանի վրա Իսրայելա-ամերիկյան օդային հարվածների թիրախներն են մինչ այժմ՝ Ղոմ, Խորամաբադ, Սպահան և Թեհրան։

Պայթյունների ձայներ են լսվում Թեհրանի կենտրոնում։ Իսրայելի գործողությունը կոչվում է «Եհուդայի վահան»։

Միացյալ Նահանգները մասնակցել են Իրանի վրա հարձակմանը, գրել է «The New York Times»-ը՝ հղում անելվ ԱՄՆ պաշտոնյայի։

Կատարում ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է իր աշխատակիցներին ապաստան գտնել պաշտպանված տարածքներում։

ԱՄՆ պաշտոնյան «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է. «Օդային հարվածները նպատակ ունեն ոչնչացնել Իրանի անվտանգության համակարգը։ Մենք ակնկալում ենք, որ Իրանի դեմ օդային հարվածները լայնածավալ կլինեն»։

Իրանի վրա հարձակումը նախապատրաստվում էր մի քանի ամիս, և մեկնարկի ամսաթիվը նշանակվել էր մի քանի շաբաթ առաջ, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր