Հաղթանակ թաղամասից դшնակահարված քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց          Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդի uպանությունից հետո Պակիստանում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակում է եղել       Տեսանյութ.Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի    

01 մար 2026 16:45

Հաղթանակ թաղամասից դшնակահարված քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Հաղթանակ թաղամասից դшնակահարված քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոցԱյսօր՝ մարտի 1-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում, ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Հաղթանակ թաղամասից՝ ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ի 1-ին փողոցից, անհայտ անձի կողմից դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Ավագ Գոգչյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր