Զոդի կամրջի մոտ «BMW»-ն բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել, կան վիրավnրներ
Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու 51 կմ հատվածում Զոդի կամրջի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
