Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր          «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին. Գոհար Մելոյան       Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի՝ 14, 48 տոկոսը. ԿԸՀ    

02 մար 2026 12:01

ԱՄԷ-ն հայտարարել է Թեհրանում իրենց դեսպանատունը փակելու և դեսպանին հետ կանչելու որոշման մասին

ԱՄԷ-ն հայտարարել է Թեհրանում իրենց դեսպանատունը փակելու և դեսպանին հետ կանչելու որոշման մասինԱրաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են Թեհրանում իրենց դեսպանատունը փակելու և դեսպանին ու դիվանագիտական ​​առաքելության բոլոր անդամներին հետ կանչելու որոշման մասին՝ Իրանի կողմից էմիրության վրա հարվածների պատճառով։

«Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են Թեհրանում իրենց դեսպանատան փակման և դեսպանին ու դիվանագիտական ​​առաքելության բոլոր անդամներին Իրանից հետ կանչելու մասին», - ասվում է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Փակման պատճառը երկրի վրա Իրանի կողմից հրթիռային հարվածներն են եղել։ Արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ դրանք հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Նախկինում հաղորդվել էր, որ ԱՄԷ-ում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա Իրանի կողմից հարվածների հետևանքով զոհվել է երեք օտարերկրացի։ Մի քանի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են ընկել բնակելի թաղամասերում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր