Մարտի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ       Պшտերազմը երկարում է, որովհետև հшրձակվող կողմի` ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանը տшպալվել է    

02 մար 2026 18:10

Տեսանյութ.Իրանի թուլացումը վնաս է հասցնելու նաև Հայաստանին, որոշների տարածքային նկրտումները ՀՀ-ի նկատմամբ մոխրի տակ թաքնված կրակի է նման

Տեսանյութ.Իրանի թուլացումը վնաս է հասցնելու նաև Հայաստանին, որոշների տարածքային նկրտումները ՀՀ-ի նկատմամբ մոխրի տակ թաքնված կրակի է նմանՏարածաշրջանում, հատկապես՝ Սյունիքում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումը, որը մեզ համար կարմիր գիծ է, պահպանվում է՝ անկախ նրանից պատերազմի մեջ ենք, թե ոչ։ Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Զանգեզուրի միջանցքը արհեստական տերմին է։Միջանցքի գաղափարը, որ որոշները հետամուտ էին լինում, ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ, ինչը Հայաստանի համար ընդունելի չեն նաև Իրանի համար ընդունելի չեն»։

«Իրանի թուլացումը կամ, Աստված չանի, պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին»,-ասաց դեսպան Խալիլ Շիրղոլամին։   

Նրա խոսքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ առկա որոշների նկրտումները մոխիրների տակ թաքնված կրակի նման է, այսինքն՝ կիսամարված է, բայց առկա։ 

«Մեր սրտի ցանկությունն է, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն»,-հավելեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր