Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ          Ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար մեր զինված ուժերը վրեժ կլուծեն       Կոտայքի մարզում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը, կան վիրшվորներ    

07 մար 2026 15:29

Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ

Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ.

Հարևան երկրներից՝ Վրաստան, Թուրքիա, Իրան,

Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ուրուգվայ,

Եվրոպական երկրներից՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Ֆրանսիա,

Եվրասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից՝ Ավստրալիա, Բելառուս, Թուրքմենստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Նեպալ, Նոր Զելանդիա, Չինաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ,

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեա, Եմեն, Զիմբաբվե, Իրաք, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Մարոկկո, Նիգերիա, Սիերա Լեոն, Սիրիա:

Հավելենք, որ ԱՄԷ-ից տեղափոխված անձանց կազմում ևս եղել են այլ երկրների քաղաքացիներ, ովքեր նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ ՀՀ-ով տարանցիկ չվերթով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր