Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի          Փարաքարի ԳԱԻ պոստի մոտ վիճшբանություն է եղել, հնչել են կրակոցներ       Մարտի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 մար 2026 13:07

Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն, վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը

Երեկ՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 71-ամյա Աղասի Ս․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և 21-ամյա Ստեփան Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտյոմ Հակոբյանը և կրտսեր պարեկ Անահիտ Մարդոյանը։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր