Հովիկ Աբրահամյանի եղբայրը հրավիրվել է դատախազություն          Մոջթաբա Խամենեիի հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին       Արարատի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Volvo» բեռնատարը    

08 մար 2026 16:50

Աբու Դաբիից և Դուբայից ավտոբուսով դեպի Օման է տեղափոխվել 54 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Աբու Դաբիից և Դուբայից ավտոբուսով դեպի Օման է տեղափոխվել 54 ՀՀ քաղաքացի. ԱԳՆԱյսօր Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 քաղաքացու անվճար տեղափոխումն Օման, գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում։

ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան:  Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:

Մարտի 8-ի առավոտյան դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր