«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

09 մար 2026 13:03

Հովիկ Աբրահամյանի եղբայրը հրավիրվել է դատախազություն

Հովիկ Աբրահամյանի եղբայրը հրավիրվել է դատախազությունՆախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, մարտի 9-ին, ժամը 14։30 հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ իրեն պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում դիրքորոշում հայտնելու, հայտարարագիր ներկայացնելու համար։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- նշված է Ազդարար հարթակում:

Դատախազություն են հրավիրվել նաև Հենրիկ Աբրահամյանի կինը՝ Ռուզաննա Հովսեփյանը, նրանց որդին Հովհաննես Աբրահամյանը և այլ փոխկապակցված անձինք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր