«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

09 մար 2026 23:36

Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները

Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցություններըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։

«Զրույցը կենտրոնացած էր Իրանի շուրջ հակամարտության և Ուկրաինայում կարգավորման բանակցությունների շուրջ։ Զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։ Առաջնորդները բովանդակալից և օգտակար մտքեր են փոխանակել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Պուտինն իր տեսակետներն է ներկայացրել՝ ուղղված Իրանում հակամարտության արագ քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը։

ՌԴ նախագահը դրական գնահատականներ է տվել ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի միջնորդական ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում։ Զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական էր»,-նշել է Ուշակովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր