Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 մար 2026 10:17

Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ

Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչՀայաստանի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականի անդամները շարունակում են փայլուն ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Մրցումային հերթական օրը հայկական թիմն ապահովել է եզրափակչի միանգամից երկու ուղեգիր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

​77 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում համառ ու լարված գոտեմարտ է անցկացրել այս մրցաշարի տվյալ քաշային կարգի գործող ոսկե մեդալակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրու Սոլովեյի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 1-1 հաշվով, ինչը բավարար է եղել հայ ըմբիշի հաղթանակի և եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Վաղը Տերտերյանը կպայքարի ԵԱ-ի ոսկե մեդալի համար:

​Մրցումային օրվա ընթացքում եզրափակիչ դուրս եկած մեր երկրորդ ըմբիշն Արամայիս Հարությունյանն է։ 21-ամյա մարզիկը կիսաեզրափակչում անչափ վստահ գոտեմարտ է անցկացրել՝ 6-0 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Իվան Յանկովսկիին։

​Հատկանշական է, որ մինչև եզրափակիչ հասնելը Հարությունյանը հիանալի վիճակագրություն է գրանցել՝ տոնելով 3 հաղթանակ ընդհանուր 15-1 հաշվով: Վաղը նա ևս գորգ դուրս կգա՝ պայքարելով չեմպիոնի տիտղոսի և ոսկե մեդալի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր