Տեսանյութ.Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: «60 կգ քաշային կարգի եզրափակչում Աղաջանյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ:
Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի (9:0), Լեհաստանի (10:8) և Դանիայի (9:1) ներկայացուցիչներին։
Ավելի վաղ, հունահռոմեական ոճում ոսկե մեդալակիր էր դարձել 130 կգ քաշային Արամայիս Հարությունանը, արծաթե մեդալ էր նվաճել 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
