Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

16 մար 2026 16:03

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվելՀակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը։

Նրանք մեղավոր են ճանաչվել, բայց չեն ընդունել մեղադրանքն ի սկզբանե։

2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ-ն ներխուժել էր դատարանի շենք ու ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ 

Ըստ մեղադրանքի՝ դատարանը որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին («Ֆազ»)՝ բավարարելով նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու մեջ։ Որպես օժանդակություն դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելը և իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր