Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն
Իրանը բախվեց դավաճանական ամերիկա-սիոնիստական հարձակման բանակցությունների ժամանակ: Իսլամական հեղափոխության մեծ և անձնուրաց առաջնորդը, մի շարք սովորական քաղաքացիների և զինվորական հրամանատարների հետ միասին, սպանվեց: Հետևաբար, նրանք բախվեցին Իրանի ժողովրդի ազգային և իսլամական դիմադրությանը: Այս մասին գրել է Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Գիտեի՞ք, որ հազվագյուտ բացառություններով, և դրանք քաղաքական էին, ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին: Բայց Իրանի ժողովուրդը, իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն: Այսպիսով, այսօր թշնամին չգիտի այս ռազմավարական փակուղուց դուրս գալու ելքը:
Իրանը շարունակում է դիմադրության իր ուղին մեծ և փոքր դևերի (ԱՄՆ և Իսրայել) դեմ, բայց մի՞թե իսլամական պետությունների վարքագիծը չի հակասում Մարգարեի խոսքերին, որն ասել է. «Եթե դուք չեք արձագանքում մուսուլմանի կոչին, ապա դուք մուսուլման չեք»: Ի՞նչ տեսակի իսլամ է սա:
Որոշ երկրներ ավելի հեռու գնացին և ասացին, որ Իրանը թիրախավորում է ԱՄՆ բազաները և ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերը այդ երկրներում, դա նշանակում է, որ Իրանը մեր թշնամին է։ Արդյո՞ք Իրանը պետք է ձեռքերը ծալած նստի, մինչ ձեր երկրներում գտնվող ԱՄՆ բազաները հարձակվում են Իրանի վրա։ Նրանք պատրվակներ են հորինում. այսօր մի կողմում են ԱՄՆ-ն և Իսրայելը, իսկ մյուս կողմում՝ մուսուլմանական Իրանը և դիմադրության ուժերը։ Ու՞մ կողմում եք դուք։
Մտածեք իսլամական աշխարհի ապագայի մասին։ Դուք գիտեք, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ ձեզ, իսկ Իսրայելը ձեր թշնամին է։ Մի պահ մտածեք ձեր և տարածաշրջանի ապագայի մասին։ Իրանը ձեր բարերարն է և չի ձգտում գերիշխել ձեզ վրա։
Իսլամական Ումմայի միասնությունը, իր ողջ ուժով, կարող է ապահովել բոլոր երկրների անվտանգությունը, զարգացումը և անկախությունը»,-գրել է նա։
