ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

18 մար 2026 13:01

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագներիԱռաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված Շիրակի թեմի առաջնորդի փաստաբաններն այսօր վերաքննիչից խնդրեցին վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը, այս մասին փոխանցում է Ազատությունը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց Շիրակի հավատացյալների դիմում խնդրանքը Սրբազանին ազատ արձակելու և, հետևաբար, պատարագներին մասնակցելու վերաբերյալ։

Փաստաբանների խոսքով, լրացել է պատժի կրման մեկ երրորդը, իսկ սա նոր հանգամանք է վերացնելու տնային կալանքը։ Մյուս կողմից էլ, անազատության մեջ արքեպիսկոպոսը դրսևորել է պատշաճ վարքագիծ, սա ևս նրան ազատ արձակելու հիմք էր, ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Դատախազը սակայն, խափանման միջոցը փոխելու որևէ հիմք չգտավ։

Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը, բայց թույլատրեց Սրբազանին ներկա գտնվել պատարագներին։

Միքայել Սրբազանն 8-ամսյա կալանքից հետո մեկ ամսից ավելի է տնային կալանքի տակ է։

Իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող բարձրաստիճան հոգևորականը չի ընդունում մեղքը, հետապնդումը համարում է քաղաքական։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր