ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

20 մար 2026 18:44

Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելԵրևանի Շենգավիթի թաղապետարանում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից:

Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը հայտարարել էր, որ փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից:

ՔԿ-ից մանրամասնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):

Աիդա Մխիթարյանն «Ազատությանը» պատմել էր՝ աշխատավարձը վճարելու պահանջով տեսախցիկը միացրած էր մտել թաղապետարան, որ հետո ապացույցներ ունենար:

Արդեն նախկին հավաքարար Աիդան պնդել էր՝ կոմունալ բաժնի պետի ու իր հարաբերությունները լարվել են, երբ Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է արել ու պահանջել, որ իրենց մուտքի տանիքը նորոգեն: Դրանից հետո, ըստ 44-ամյա կնոջ, աշխատած օրերը չեն լրացրել, հանիրավի մեղադրել են, թե լավ չի աշխատում, աշխատավարձն իջեցրել են, հետո գործից ազատել:

Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր, թե իր ենթակաները հավաքարարին ծեծի են ենթարկել:

«Ես չեմ խրախուսում էդ արարքը, մենք բավականին շատ նաև զրուցել ենք մեր աշխատակիցների հետ», - ասել էր Գաբրիելյանը՝ վստահեցնելով, որ նկատողություն՝ բանավոր, արվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր