Հունիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ, եղանակն առաջիկա օրերին       Կրեմլը կսպասի Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքներին    

21 մար 2026 09:00

Երեւանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի․ «Հրապարակ»

Երեւանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն իրականացնի:
 
Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երեւանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։
 
Ուստի եկող շաբաթ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ըստ ամենայնի, կհավաքվեն՝ «մենք մերոնցով», եւ եզրափակիչ քարոզարշավը կտան փակ ֆորմատով։ Իսկ այս շաբաթ «ուրախ ավտոբուսի» ուղեւորները պատրաստվում են այցելել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 21․ 03․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր