Վեհափառին չի թույլատրվել մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հnւղարկավորությանը, քննիչը մերժել է խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը          «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է       Բшխվել են «Tesla»-ն և «BMW»-ն, վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել    

21 մար 2026 12:17

Բшխվել են «Tesla»-ն և «BMW»-ն, վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել

Բшխվել են «Tesla»-ն և «BMW»-ն, վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվելՄարտի 21-ին, ժամը 02:09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Tesla» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել է:

Հրդեհը մեկուսացրել է ժամը 02:19-ին, մարել՝ 02:35-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան:
 
Փրկարարները երեք տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր