Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու          Կիմ Չեն Ընը վերընտրվել է Պետական գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում       Բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի հետ    

23 մար 2026 14:32

Բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի հետ

Բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի հետԱշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրուսի համավարակի շրջանի հետ և կարող է ունենալ երկարաժամկետ հետևանքներ, որոնց պետք է պատրաստ լինել։ Այս մասին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս պատերազմի պատճառով աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, հավանաբար, կունենա երկարաժամկետ հետևանքներ, ուստի մենք պետք է պատրաստ լինենք և պահպանենք միասնականությունը»,- ասել է նա։

«Մենք արդեն առերեսվել ենք նմանատիպ մարտահրավերների COVID-ի ժամանակաշրջանում, և հիմա մեզ նորից անհրաժեշտ է պատրաստ լինել»,- ընդգծել է նա։

Նա հիշեցրել է, որ իր երկիրը միշտ հանդես է եկել հանուն մարդկության շահերի խաղաղության օգտին։

«Երկխոսությունն ու դիվանագիտությունը այս խնդրի միակ լուծումներն են»,- հավելել է Հնդկաստանի վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր