Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գևորգ Տեր-Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Գյումրի, Աբովյան 246/4)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:«Մասնավորապես՝
- սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,
- պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- աշխատանքային սեղանների մակերևույթները չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:
