ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

26 մար 2026 16:13

Ոչ ոք չի կարող ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներով

Ոչ ոք չի կարող ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներովՈչ ոք չի կարող ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, մենք ընդամենը ուզում ենք անկեղծ լինեք այդ մարդկանց հետ և ասենք, որ հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներով, Ադրբեջանի քաղաքացու կարգավիճակով, Ադրբեջանի դրոշի ներքո, առանց որևէ երաշխիքի: Այս մասին Ազգային ժողովում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Ինքներդ շատ լավ գիտեք, որ որևէ երաշխիք չի կարող լինել, այլ հարց՝ որ այդ կոնտեքստում խոսում եք ինչ-որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի և նրանց անվտանգության երաշխիքների մասին: Ադրբեջանցինե՞ր եք հրավիրում Հայաստան, ու երաշխավորնե՞ր եք իրենց համար ուզում ՀՀ բերել:

Հենց այս խոսակցությունը չունենալու համար է, որ ասում ենք՝ մեր Կառավարությունը չի խոսելու ու չի բանակցելու ղարաբաղցիների վերադարձի հարց Լեռնային Ղարաբաղ: Դա կարծում եմ շատ պարզ է, այդտեղ որևէ բան չկա»,- նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր