Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը          Պետք է փոխենք Արարատ քաղաքի, Արարատի մարզի անունը, Արարատ անունով նախարար ունենք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք       Ոչ ոք չի կարող ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներով    

26 մար 2026 17:35

Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը

Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ըԱյսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակ խոշորացված համայնքի Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Ford»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր