Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում 9:3 հաշվով հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին          Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած       Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է․ Ամենայն Հայոց Կաթողիկոս    

29 մար 2026 20:28

Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած

Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժածԱյսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Հայկ Շ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 20-ամյա Էրիկ Հ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia»-ն էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր