Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

30 մար 2026 10:00

Լոռու մարզում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ

Լոռու մարզում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներՄարտի 29-ին, ժամը 22:13-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներսիսյան փողոցի և Ներսիսյան նրբանցքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր