Մարտի 31-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մարտի 31-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իշխանությունների որդեգրած դիրքորոշումները ազգավնաս են և պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների    

30 մար 2026 19:38

Իշխանությունների որդեգրած դիրքորոշումները ազգավնաս են և պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների

Իշխանությունների որդեգրած դիրքորոշումները ազգավնաս են և պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթներիԽորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ պատասխանելով հարցին, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպի առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։

Վարչապետի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական, ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորում են հավատացյալների կրոնական զգացումները և տեղիք տալիս նման ընդվզումների։

Ուստի, Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անհիմն մեղադրելու փոխարեն պետք է անդրադառնալ և վերանայել Եկեղեցու, եկեղեցականների և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները, որոնք ազգավնաս են, պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր