Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա
Իրականում խնդիրն այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ և, ըստ երևույթին, դա վախ է բերել:Այս մասին Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, թե իբր ինքը խուլիգանություն է կազմակերպել:
«Ես կազմակերպել և պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները։ Այնտեղ, որտեղ իրենք այսօր աշխատում են, որտեղ համարվում են պատասխանատուները երկրի, այդ երկրի ազատագրման գործում եմ եղել, այլ ոչ թե նման բաներում, առավել ևս երիտասարդների միջոցով»,-նշեց նա։
Նա ընդգծեց, որ Մինասյան եղբայրներին չի ճանաչում, պարզապես, երբ տեսել է հարվածում են Դավիթին, ձեռքից բռնել, ասել է՝ դուրս եկեք, եկեղեցում այսպիսի բաներ չեն անում:
«Եթե ՀՀ-ում կա մի հայ, առավել ևս քրիստոնյա, ով Սուրբ Պատարագի ժամանակ, Ծաղկազարդի օրը, թույլ է տալիս, որ ինչ-որ մեկը երիտասարդի, 18 տարեկան երեխայի հարվածի ու չի ասում՝ դուրս եկեք այստեղից, ինքը ո՛չ հայ է, ո՛չ էլ առավել ևս քրիստոնյա»,-ասաց Գևորգ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՔԿ-ից հայտնել են, որ տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
