Տեսանյութ․Աֆղանստանում ջրհեղեղների և սողանքների պատճառով առնվազն 42 մարդ է զոհվել          Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով       Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար    

01 ապր 2026 12:04

Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար

Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համարԻրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո ԱՄՆ-ը կվերագնահատի ՆԱՏՕ-ի արժեքը Վաշինգտոնի համար։ 

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով այդ որոշումը մնում է նախագահին»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Մենք ստիպված կլինենք կրկին դիտարկել այն հարցը, թե արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, ծառայո՞ւմ է այդ նպատակին, թե՞ վերածվել է միակողմանի շարժմամբ փողոցի, որտեղ Ամերիկան գտնվում է Եվրոպայի պաշտպանի դերում, իսկ երբ մեզ պետք է նրանց օգնությունը, նրանք մեզ մերժում են բազաների տրամադրման և իրենց օդային տարածքով թռիչքների հարցում»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր