Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած          Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք       Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»    

01 ապր 2026 18:10

Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ․ Պուտին

Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ․ ՊուտինՌուսաստանը գոհանում է այն ամենով, ինչն օգուտ է բերում հայ ժողովրդին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ»,-հայտարարել է Պուտինը։

«Մենք հասկանում ենք, որ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ։ Առայժմ ինչպիսի օրակարգ կա, բավարարում է և համատեղելի է»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ եթե կգա պահը, որ չեն համատեղվի, Հայաստանի ժողովուրդն իր որոշումը կկայացնի։ Անշուշտ, դա չպետք է վնասի հայ-ռուսական հարաբերություններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր