Սյունիքի մարզի Քաջարանց գյուղում տնակ է այրվել, տուժածներ չկան          Ապրիլի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները    

02 ապր 2026 09:36

Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»

Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Վարչապետի աշխատակազմն «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։

Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների հարթակից։ Ըստ պայմանագրի, «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ը պետք է իրականացնի Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների՝ «Զենք պահելու եւ կրելու թույլտվություն ստանալու համար» արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական զննում։

Հետազոտությունն իրականացվելու է կլինիկոանամնեստիկ հետազոտության եւ փորձարարահոգեբանական մեթոդաբանությամբ։ Համալիր հոգեբուժահոգեբանական հանձնաժողովային զննման արդյունքների հիման վրա տրվելու է եզրակացություն՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման 2023 թ․ ապրիլի 13-ի թիվ 505-Ն պահանջների։ Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 20 անձի համար։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 24-ին։ Ծառայության մատուցման դիմաց կառավարությունը վճարելու է 400 հազար դրամ։ Ափսոս, որ վարչապետը զենք կրելու իրավունք ունեցողների ցանկում չէ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր