Արևմտյան երկրները «մասնագիտականորեն գայթակղում են» Հայաստանին, Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառներ չկան
Արևմտյան երկրները «մասնագիտականորեն գայթակղում են» Երևանին, և պետք է խոստովանենք, որ դա մինչ այժմ աշխատում է, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:«Ի տարբերություն արևմտյանների, որոնք կոչ են անում Հայաստանին կրճատել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք խոչընդոտում Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ նրանք ցանկանում են ընդլայնել իրենց արտահանման շուկաները: Անկախ նրանից, թե նրանք կհաջողեն, թե ոչ, իրենք կհամոզվեն։ Մարդիկ միշտ երազում են ավելի լավ կյանքի մասին, բայց առայժմ մենք պարզապես հետևում ենք, թե ինչպես են նրանք մասնագիտականորեն գայթակղվում», - նշել է Օվերչուկը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի»,– հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մեզ համար ակնհայտ է, որ ՀԿԵ կոնցեսիան որևէ երրորդ կողմի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի։ Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով, իսկ դրանք փաստում են, որ նախ խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացրել են երկաթուղային կոնցեսիայի հարցը»,-նշել է Օվերչուկը:
Հիշեցնենք, որ Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են օգտվել հայկական երկաթուղու հնարավորություններին այն պատճառով, որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։
