Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

02 ապր 2026 21:31

Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի Բաղրամյանի «պալիգոններում», կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի Բաղրամյանի «պալիգոններում», կա 1 զոհ, 1 վիրավոր Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։

Այս պահին «պալիգոններ» են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի, վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր