Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած          Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք       Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»    

03 ապր 2026 11:43

Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել

Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվելԱպրիլի 2-ին, ժամը 19։55-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին, մարվել՝ 20։45-ին։ Այրվել է հումք՝ 7 քմ տարածքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր