Հռոմի Պապը Իսրայելի նախագահին կոչ է արել դադարեցնել hակամարտությունը          Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ       Բաղրամյանի հրաձգարանում մահացածը պայմանագրային զինծառայող է․ ՔԿ    

03 ապր 2026 14:12

Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ

Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալԴավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչահեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Երեկ կեսօրին պաշտպան Էլբակյանը այցելել էր Դավիթին, նկատել էր, որ լավ չի զգում իրեն, գլխացավեր ու շնչահեղձություն ունի: Երեկոյան ուշ ժամի նորից այցելեցինք, էլի գանգատներ ուներ: Առավոտյան մեզ տեղեկացնում են, որ իրեն Աբովյան ՔԿՀ են տեղափոխել, պատճառը՝ մեզ հասած տեղեկություններով, իբր ուսման հետ կապված հարցերն են ուզում կարգավորել, բայց դա այն դեպքում, երբ մենք 2 օր է ահազանգում ենք, որ տեղափոխեն հիվանդանոց, վիճակը լավ չէ:

Աբովյան ՔԿՀ-ում ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխեցին Աբովյան բժշկական կենտրոն, այնտեղից էլ տանում են Նաիրի ԲԿ: Ֆիքսել եմ, որ Դավիթի եղունգները սկսել էր սևանալ, տանում են Նաիրի ԲԿ, քանի-որ ինքը այնտեղ է վիրահատությունները անցել, ինչպես նաև վերջին հետազոտություններն ու ստացիոնալ բուժումը»,- նշել է նա:

Անդրադառնալով Վերաքննիչ բողոքին՝ Լուսինե Մարտիրոսյանը նշել է, որ այն երևի այսօր կհասնի Վերաքննիչ դատարան, սպասում են մակագրությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր