Իրանը «կորցրել է բանալիները», որոնք անհրաժեշտ են Հորմուզի նեղուցը բացելու համար
Զիմբաբվեում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում Իրանի դեսպանատները հեգնանքով են պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին՝ հայտարարելով, թե Իրանը «կորցրել է բանալիները», որոնք անհրաժեշտ են Հորմուզի նեղուցը բացելու համար։«Մենք կորցրել ենք բանալիները»,- ասվում է Զիմբաբվեում Իրանի դեսպանատան X-ի հաղորդագրության մեջ՝ ի պատասխան ամերիկյան առաջնորդի վերջնագրին։
ՀԱՀ-ում Իրանի դեսպանատունը պաշտպանել է բանալիների մասին կատակը և գրել, որ թաքցնում է դրանք ծաղկամանի տակ, իսկ Հորմուզի նեղուցի մուտքը բաց է միայն ընկերների համար։
Հիշեցնենք, որ Թրամփը սպառնացել էր Իրանին հարվածներ հասցնել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին, եթե մինչև ապրիլի 6-ը Հորմուզի նեղուցը չբացվի։
