Gallup-ը հրապարակել է հարցման արդյունքներ, ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան»՝ 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%
«GALLUP International Association»-ի իրականացրած հարցման արդյունքներով թե քաղաքական գործիչներից ով կարող է առաջնորդել հասարակության առողջացմանն ու միասնությանը, ապա 26.8 տոկոսը նշել է Գագիկ Ծառուկյանին։Նիկոլ Փաշինյանին նշել է 25.2 տոկոս, Սամվել Կարապետյանին՝ 18.1 տոկոս, Ռոբեր Քոչարյանին՝ 7.1 տոկոս, Սերժ Սարգսյանին՝ 4.3 տոկոս, Արման Թաթոյանին՝ 4.2 տոկոս, Լևոն Տեր-Պետրոսյանին՝ 2.1 տոկոս և Վահագն Խաչատուրյանին ընդամենը 1 տոկոսն է նշել։
Արամ Նավասարդյանը ներկայացրել է նաև հարցման արդյունքներ, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին:
Հարցվածների 24,3 տոկոսը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 13,4 տոկոսը նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, 7,9 տոկոսը նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայաստան» դաշինքին քվեարկել է 5,5 տոկոսը:
«ԴՕԿ» կուսակցությանը 3,1 տոկոս է քվեարկել, «Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»՝ 1,9 տոկոսը, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 1,7 տոկոս, «Հայաստանի շնորհապետական կուսակցությանը»՝ 1,5 տոկոս, «Միասնության թևեր»-ին՝ 1,5 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,1 տոկոս, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը՝ 1,1 տոկոս:
Ընդհանրապես չեմ քվեարկի նշել է 8,1 տոկոսը, կփչացնեմ քվեաթերթիկը՝ 2,7 տոկոսը, դժվարանում եմ պատասխանել՝ 14,3 տոկոսը, իսկ հրաժարվել է պատասխանել հարցվողների 11,4 տոկոսը:
Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1001, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 1-ապրիլ:
