Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում          Սփյուռքում կազմակերպություններ կան, որ «անունը կա, ամանումը չկա», դրանց հետ էլ գործ չենք ունենալու       Եթե Դավիթը կալանավորվի և նրան որևէ բան լինի, դա բոլորի խղճին է լինելու․ մի խումբ մտահոգ քաղաքացիներ դատախազության մոտ են    

09 ապր 2026 13:30

Եթե Դավիթը կալանավորվի և նրան որևէ բան լինի, դա բոլորի խղճին է լինելու․ մի խումբ մտահոգ քաղաքացիներ դատախազության մոտ են

Եթե Դավիթը կալանավորվի և նրան որևէ բան լինի, դա բոլորի խղճին է լինելու․ մի խումբ մտահոգ քաղաքացիներ դատախազության մոտ ենՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է՝ 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին կալանքից ազատելու  պահանջով։ 
«Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սրտացավ քաղաքացիներով այստեղ են՝ գլխավոր դատախազին ներկայացնեն խնդրանք պահանջը՝ ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ առավել մեղմ խափանման միջոց ընտրել։ 

«Որպես մարդ, ով բազմաթիվ երեխաների է օգնել, մասնակցել պատերազմի և տեսել բազմաթիվ երիտասարդների զոհվելը՝ չեմ կարող անտարբեր լինել»,- ասաց Աննա Հովհաննիսյանը։ 

Անդրադառնալով միջադեպին՝ Հովհաննիսյանը նշեց, որ երբ կանգնած ես եկեղեցում, աղոթք ես անում և քեզ հրում են, ապա անչափահասության տարիքը նոր հատած երիտասարդը կարող է նեղվել դրանից, ուստի, պետք չէ շեշտը դնել միայն հիվանդության վրա, բայց դա պետք է հաշվի առնել, որովհետև եթե Դավիթը կալանավորվի և նրան որևէ բան լինի, ապա դա բոլորի խղճին է լինելու։

Նա տեղեկացրեց, որ սոցիալական հարթակներով 4000-ից ավելի ստորագրությամբ նամակ են հանձնել ՄԻՊ Անահիտ Մանասյանին, սակայն ՄԻՊ-ի պատասխանը նրանց չի գոհացրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր