Երևանում թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը          Տեսանյութ.Ղարաբաղի ակցենտով մասկավորվածներ, չոքացնելու եմ, մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ       Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի    

12 ապր 2026 11:01

Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ

Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալԻրանը և Միացյալ Նահանգները չեն կարողացել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում։

ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Իսլամաբադից հեռացել է 21 ժամ տևած լարված քննարկումներից հետո՝ հայտարարելով, որ թեև երկխոսությունն էական էր, սակայն խաղաղության համաձայնագիր այդպես էլ չի ստորագրվել։

Վենսի խոսքով՝ սա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան ԱՄՆ-ի, քանի որ Թեհրանը հրաժարվել է ընդունել ամերիկյան կողմի պայմանները։

Բանակցությունների տապալման հիմնական պատճառը եղել է միջուկային զենքի խնդիրը. Վենսը շեշտել է, որ նախագահ Թրամփի վարչակազմի գլխավոր նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել, սակայն Իսլամաբադում իրանական կողմը որևէ հստակ պարտավորություն այդ ուղղությամբ չի ստանձնել։

Այս ձախողումը նշանակում է, որ պատերազմական գործողությունները շարունակվելու են, քանի դեռ կողմերը չեն գտել փոխզիջման եզրեր ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր