21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

13 ապր 2026 10:23

Օրբանը պարտվել է խորհրդարանի ընտրություններում, «Տիսան» սահմանադրական մեծամասնություն կստանա

Օրբանը պարտվել է խորհրդարանի ընտրություններում, «Տիսան» սահմանադրական մեծամասնություն կստանա«Տիսա» կուսակցությունը հաղթել է Հունգարիայի ընտրություններում՝ ապահովելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը։

Ազգային ընտրական բյուրոյի (NVI) կայքում  հրապարակված տվյալների համաձայն՝ ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ՝ ձայների 72.44%-ի հաշվարկից հետո։

Այս տեղեկատվության համաձայն՝ «Տիսան» խորհրդարանում կստանա 138 տեղ, մինչդեռ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի Ֆիդես կուսակցությունը և նրա դաշնակից Քրիստոնեա-դեմոկրատական ​​ժողովրդական կուսակցությունը (KDNP) կստանան 54 տեղ:

Նախնական կանխատեսումներով, ծայրահեղ աջ «Մեր հայրենիք» շարժումը կստանա 7 մանդատ:

Արդյունքում՝ «Տիսան» կզբաղեցնի 199 հոգանոց խորհրդարանում տեղերի ավելի քան երկու երրորդը և, հետևաբար, սահմանադրական մեծամասնություն է լինելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր